
Թուրքիան հանդես է եկել Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին Ռուսաստանի մասնակցության օգտին

Թուրքիան հանդես է եկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման գագաթնաժողովում (որը նախատեսվում է անցկացնել Շվեյցարիայում) Ռուսաստանի մասնակցության օգտին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմից աղբյուրը։
«Կայուն խաղաղության և հրադադարի հասնելու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի մասնակցությունը»,-նշել է նա:
Ըստ աղբյուրի՝ Անկարայի դիրքորոշումն այս հարցում բազմիցս հնչել է պաշտոնական մակարդակով: Նա ընդգծել է, որ Թուրքիայի առաջնորդը նույնպես հայտարարել է այդ մասին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շվեյցարիայի ԱԳՆ-ն որպես Ուկրաինայի հարցով խաղաղության պայմանագրի տարբերակ է դիտարկում 2022 թվականի մարտին Ստամբուլում ձևակերպված համաձայնագրերի նախագիծը։ Հստակեցվում է, որ այդ դեպքում մի շարք տարածքներ Ռուսաստանը կարող է պահպանել։