
Էրդողանը մի շարք երկրների առաջնորդների հետ հեռախոսազրույցներ է անցկացրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 10-ին հեռախոսազրույցներ է անցկացրել Թուրքմենստանի, Իրանի, Նիգերիայի և Ղազախստանի նախագահների հետ։ Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
Նշվում է, որ երկրների ղեկավարները հեռախոսազրույցների ընթացքում քննարկել են երկրների երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։