Արմեն Գրիգորյանը Կիմմո Կիլյունենի և Պիա Կաումայի հետ քննարկել է Հայաստան-Ֆինլանդիա համագործակցությունը

Ֆինլանդիա այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկումներ է ունեցել մի շարք հարցերի շուրջ: ԱԽ քարտուղարն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:

«Աշխատանքային նախաճաշ եմ ունեցել Ֆինլանդիայի պառլամենտի պատգամավոր, Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Կիմմո Կիլյունենի և ՀՀ հարցերով ԵԽԽՎ զեկուցող, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ:

Քննարկել ենք Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործընթացը, ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու դրանց ավելի սերտացումը տարբեր ոլորտներում, ինչպես նաև Հայաստան-Ֆինլանդիա համագործակցության հարաբերությունները:

Կարևորել ենք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում»,- նշված է գրառման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930