ԵՄ դատարանը բավարարել է պատժամիջոցները չեղարկելու՝ ռուս միլիարդատերերի պահանջը

Եվրամիության դատարանը բավարարել է ռուս միլիարդատերեր Պյոտր Ավենի և Միխայիլ Ֆրիդմանի հայցը, որոնք պահանջում էին չեղարկել իրենց նկատմամբ սահմանված ԵՄ պատժամիջոցները։

Բրյուսելը Alfa Bank-ի համահիմնադիրներին ևս ընդգրկել էր պատժամիջոցների ցուցակում Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից հետո։

Եվրամիությունն իր այդ որոշման հիմնավորման մեջ պնդել էր, որ Էվենն ու Ֆրիդմանը նյութական կամ ֆինանսական աջակցություն են ցուցաբերել պետական մակարդակով որոշում կայացնողներին և աջակցել գործողություններին ու քաղաքականությանը, որոնք խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը:

Ռուսաստանցի միլիարդատերերը կտրականապես հերքում են այդ մեղադրանքները։

Եվրամիության դատարանը վճռել է, որ Դաշինքի կողմից ներկայացված ոչ մի պատճառաբանություն՝ միլիարդատերերին պատժամիջոցային ցուցակներում ներառելու համար, բավարար չափով հիմնավորված չէ։ Պաշտոնական Բրյուսելը կարող է բողոքարկել այդ որոշումը։

Բացի Եվրամիությունից, Էվենի և Ֆրիդմանի դեմ պատժամիջոցներ են սահմանել ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան և մի շարք պետություններ, որոնք աջակցում են Կիևին Ռուսաստանի ներխուժման դեմ պայքարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930