Բաժիններ՝

Բրիտանիայի արտգործնախարար լորդ Քեմերոնը Ֆլորիդայում հանդիպում է ունեցել Թրամփի հետ՝ Բլինքենի հետ բանակցություններից առաջ

։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը Ֆլորիդայում հանդիպել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ նախքան Վաշինգտոնում բանակցությունների մեկնելը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Բրիտանիայի նախկին վարչապետ լորդ Քեմերոնը ԱՄՆ-ում է՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու Գազայի հատվածում և Ուկրաինայում ընթացող հակամարտությունները։

Ըստ հրապարակման՝ արտգործնախարարների համար սովորական երևույթ է արտասահման այցերի ժամանակ ընդդիմադիր թեկնածուների հետ հանդիպելը։ Դոնալդ Թրամփն, ամենայն հավանականությամբ, կլինի ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվող նախագահի թեկնածուն։

Քեմերոնը նախկինում քննադատել է Դոնալդ Թրամփին իր վարած քաղաքականության համար։

Ըստ Բրիտանիայի արտգործնախարարության հաղորդագրության՝ այցի ընթացքում լորդ Քեմերոնը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ կքննարկի Ուկրաինային աջակցությունը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում իրավիճակը կարգավորելու հարցերը։

Ամիսներ շարունակ հանրապետական օրենսդիրները ԱՄՆ կոնգրեսում արգելափակել են աջակցության փաթեթը, որը ներառում է 60 միլիոն ԱՄՆ դոլարի ռազմական աջակցություն Ուկրաինային՝ դա պայմանավորելով ԱՄՆ հարավային սահմանների անվտանգության համար լրացուցիչ ֆինանսավորման հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930