Բաժիններ՝

Մասիսի ոստիկանության բաժնում քաղաքացիների են խոշտանգել․ ահազանգում է փաստաբանը

Փաստաբան Հրանտ Դադոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«❌ԽՈՇՏԱՆԳՄԱՆ ՆՈՐ ԴԵՊՔ ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ👇🏿

🟥2024 թվականի մարտի 28-ին ՀՀ ՆԳՆ ոստիկնության Մասիսի բաժին են բերման ենթարկվել, ապա ձերբակալվել երեք անձինք (նախաքննության շահերից ելնելով տվյալներ չեն հրապարակվում):

🟥Ոստիկանության աշխատակիցները ՄԵՐ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԻ՝ Ա.Է-ի գործողությունների վերաբերյալ խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով խոշտանգել են Մ․Հ.-ին և Հ․Է.-ին:

🟥Դաժան ծեծի արդյունքում ոստիկանության ծառայողը կոտրել է Մ․Հ.-ի ձեռքը, իսկ մյուս ոստիկանի հարվածի հետևանքով վնասվել է Հ․Է.-ի ականջը:

🟥Հիշյալ անձինք ձերբակալումից ազատվելուց հետո դիմել են բուժհաստատություն և ստացել համապատասխան բուժօգնություն։

🟥Խոշտանգման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել՝

🇦🇲ՀՀ ԱԱԾ Տնօրենին,

🇦🇲ՀՀ ՆԳՆ Նախարարին,

🇦🇲ՀՀ գլխավոր Դատախազին,

🇦🇲ՀՀ քննչական կոմիտե Նախագահին

🇦🇲Մարդու իրավունքերի Պաշտպանին։

🟥Դեպքի առթիվ՝ ՀՀ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

🟥Օբյեկտիվորեն ակնկալվում է, որ իրավապահ մարմինները հիշյալ դեպքին խստագույնս կարձագանքեն՝ կոնկրետ քրեաիրավական գնահատականներով:

Գրությանը կից տեղադրվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնում խոշտանգված անձանց լուսանկարներից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս