Բաժիններ՝

Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին

Ռայիթայից մեզ մոտ եկած եղբայրները պատմեցին, թե մի ողբացող ծեր կար, որ նստում էր այրում, և Նա այնքան արթուն էր մտքով, որ ուր էլ գնար, ամեն քայլափոխի քննում էր իր անձն ու ասում. «Ի՞նչ է, եղբա՛յր, որտե՞ղ ենք մենք հիմա»: Եվ եթե իր մտքերը գտնում էր աղոթելիս և սաղմոսելիս, ասում էր.

«Ահա՛ բարի է», իսկ եթե բռնացնում էր իրեն սնոտի խորհուրդներով տարված` անարգում էր իրեն, նախատում և ասում. «Արի՛ այստեղ և քո գործերի՛ն հետևիր, չա՛ր ծեր»:

Այսպես խոցոտում էր իրեն, խփում էր իր երեսին և ասում.

«Եղբա՛յր, մերձ է քո գնալու ժամանակը, սակայն դեռ միջնորմ կա քո և Աստծո միջև»: Մի օր հայտնվեց նրան սատանան և ասաց. «Ինչո՞ւ ես տառապում, քանի որ, հավատա՛ ինձ, չես փրկվելու»:

Կարդացեք նաև

Ծերն ասաց. «Քո ի՞նչ գործն է իմ փրկվելը կամ չփրկվելը: Թեկուզ չփրկվեմ էլ, դժոխքում քո գլխի վրա կկանգնեմ և քեզ իմ ոտքերի տակ դատապարտված կտեսնեմ»:

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

Տեսանյութեր

Լրահոս