Բաժիններ՝

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել սիրիական զորքերի դիրքերին Դերաայի նահանգում. ԶԼՄ-ներ

Իսրայելի ռազմաօդային ուժերն, ըստ տարբեր լրատվամիջոցների, գրոհել են սիրիացի զինվորականների դիրքերը Յարմուք գետի սահմանային գոտում։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ ըստ Al Mayadeen հեռուստաալիքի տեղեկատվության՝ ցամաքային թիրախներին հարվածներ են հասցվել Դերաայի նահանգային կենտրոնից (Դամասկոսից 110 կմ հեռավորության վրա) դեպի արևմուտք։

Օդային հարվածից առաջ, ըստ հրապարակման, Իսրայելի օդային տարածք է ներխուժել անօդաչու թռչող սարք, որն արձակել են շիաների «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալները Սիրիայի հարավից դեպի օկուպացված Գոլանի բարձունքներ:

Ըստ Al Modon լրատվական հարթակի տվյալների՝ ևս մեկ կամիկաձե անօդաչու թռչող սարք է խոցվել Սիրիայի արևելքում՝ սահմանամերձ Էթ Թանֆի շրջանում գտնվող ամերիկյան ռազմակայանի օդային տարածքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930