Բնակավայրեր, որոնք կարող են հողին հավասարեցվել գյուղերի հանձնման դեպքում. Ալեն Ղևոնդյան
Քաղաքական վերլուծաբան Ալեն Ղևոնդյանի գրառումը․
«Անկլավների ու անկլավամերձ տարածքների (4+4 գյուղ) հանձնման հետևանքը լինելու է սա.
այս գրառումն առաջին հերթին վերաբերում է ՀՀ-ի հս-ի և հս-արևելքի մի շարք բնակավայրերում ապրող ազգաբնակչությանը, մասնավորապես՝ Աչաջուր, Իջևան, Գանձաքար, Հաղարծին, Վանաձոր, Լորուտ, Աթան, Դեբեդ, Դսեղ, Գյուլագարակ, Օձուն, Ալավերդի, Ախթալա, Շնող, Այրում, Նոյեմբերյան համայնքների մեր քաղաքացիներին, տեղեկացնելու այն մասին, որ Ադրբեջանին հանձնվող անկլավ + հարակից տարածքներում տեղակայվելիք Ադրբեջանի ռազմական տեխնիկայի համար վերոնշյալ՝ բոլոր գյուղերն ու քաղաքները դառնալու են հեշտ թիրախ:
Ադրբեջանն ունի բազմաթիվ միջոցներ՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ինքնագնաց և քարշակվող հրետանային համակարգեր, մարտավարական հրթիռային համակարգեր (Д-44, Д-30, Д-20, 2А36 «Гиацинт-Б»,БМ-21 «Град», БМ-27 «Ураган», БМ-30, РСЗО 9К58 «Смерч», ТОС-1А «Солнцепёк», 9К79-1 «Точка-У» և այլն), որոնցով այդ բնակավայրերը կարող են հողին հավասարեցնել բառիս բուն իմաստով:
Էս ա:
Հետևությունները դուք արեք»: