ՔՊ-ականները վախեցած են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ներքաղաքական վերջին իրադարձությունները լուրջ մտահոգություններ են առաջացրել իշխանական ճամբարի ստորին էշելոններում:

Մասնավորապես ՔՊ-ականների տների եւ գրասենյակների մոտ ռումբեր տեղադրելը, Նորքի ոստիկանական բաժանմունքի վրա զինված հարձակումը ՔՊ-ականների սիրտը վախ է գցել, որ կարող են արժանանալ հանրության դաժան դատաստանին։

Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները, առավել եւս՝ Նիկոլ Փաշինյանը, ով, ամենայն հավանականությամբ, ապաստան կգտնի Հայաստանից դուրս։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սրանով է նաեւ պայմանավորված, որ ՔՊ-ի փակ քննարկումներն այլեւս չեն անցնում հլու-հնազանդ մթնոլորտում, եւ շարքային պատգամավորներն անգամ համարձակվում են հակադրվել Փաշինյանի ոչ միանշանակ որոշումներին»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031