Իսկ Նիկոլը 2023-ին պաշտպանե՞ց արցախցիներին ադրբեջանական ագրեսիայից,որ մի հատ էլ օտարների բոստանն եք քար նետում. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Իսկ Նիկոլը 2023-ին պաշտպանե՞ց արցախցիներին ադրբեջանական ագրեսիայից,որ մի հատ էլ օտարների բոստանն եք քար նետում։

Նիկոլի ԱԺ նախագահն ասում է՝ կասկածում եմ, որ եթե Թուրքիան հարձակվի, ռուս սահմանպահները մեզ պաշտպանեն։

Մի կողմ թողնենք, թե ռուսներն ի՞նչ կանեն։

Մի հարց նիկոլիստներին։

Իսկ ի՞նչ արեցիք դուք ու ձեր Նիկոլը, երբ Ադրբեջանը 2023-ի սեպտեմբերին հարձակվեց Արցախի վրա։

Պաշտպանեցի՞ք Արցախն ու արցախահայերին։

Իհարկե՝ ոչ։

Փուռը տվեցիք։

Ավելին, ձեր Նիկոլն ուղիղ եթեր մտավ ու ասեց, որ չի ներքաշվելու պատերազմի մեջ։

Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար։

Գոնե լռեք էլի, նամուս ունեցեք։

Նամուսը շան առաջ գցել են, շունը չի կերել…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031