Բաժիններ՝

Վիճաբանություն և ծեծկռտուք Արարատի մարզում․ մասնակիցների թվում են համայնքապետարանի աշխատակիցները

Մարտի 23-ին՝ ժամը 15։15-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավշար գյուղ չհասած՝ ավտոլվացման կետում, վիճաբանություն է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված հասցե ժամանած ոստիկանները պարզել են, որ Արարատ գյուղի սկզբնամասում գտնվող ավտոլվացման կետի մոտ վիճաբանության ընթացքում Արարատի մարզի բնակիչներ 34-ամյա Ս. Մարգարյանը, 40-ամյա Հ. Մարգարյանը, որը աշխատում է Արարատի համայնքապետարանի կոմունալ ծառայության այգու պատասխանատու, և նրանց ընկերները ծեծի են ենթարկել 27-ամյա Մ. Մախսուդյանին, պատճառել մարմնական վնասվածքներ, նրա ազգականին՝ 21-ամյա Հ. Մախսուդյանին, պատճառել ֆիզիկական ցավ, իսկ Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Ա. Հակոբյանը, որը աշխատում է Արարատի համայնքապետարանի կոմունալ ծառայության պետ, ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Ա. Մախսուդյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Ոստիկանությունում Ս. Մարգարյանը հայտնել է, որ ժամը 15։10-ի սահմաններում Արարատ գյուղի Շիրվանզադեի փողոցում Մ. Մախսուդյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել իր հասցեին և բռունցքով հարվածել դեմքին, պատճառել ֆիզիկական ցավ, այնուհետև ձեռքերով և ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:

Դեպքի փաստով նախաձենռվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։