Ստեփան Ֆ.-ն վերադարձել է Հայաստան և ներկայացել է ոստիկանություն
ՆԳՆ ոստիանության Արտաշատի բաժնի, ՊՊԳՎ Արտաշատի պահպանության բաժնի ծառայողների և Արարատի մարզի վետերանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 22-ին Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողներին է ներկայացել 34-ամյա Ստեփան Ֆ.-ն։ Նա 2020 թ. դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ստորագրություն:
Նա ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն: