Անչափահասների կատարած հանցագործությունների՝ դատարան ուղարկված վարույթների մեծ մասը վերաբերել է գողությանը, թմրամիջոցին, մարմնական վնասվածք հասցնելուն
ՀՀ քննչական կոմիտեն ներկայացնում է անչափահասների կողմից կատարված հանցավորության ընդհանուր դինամիկան՝ ըստ 2023-ի ընթացքում ՔԿ վարույթում քննված քրեական վարույթների։
ՔԿ-ից հայտնում են, որ ըստ այդմ, նախորդ տարի անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվել է 363 քրեական վարույթ՝ 2022-ին քննված 244 վարույթի դիմաց։ Հետևաբար, ըստ ամփոփված վիճակագրության, նախորդ մեկ տարվա ընթացքում արձանագրվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների կամ դրան ուղղված առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթների աճ՝ 119-ով կամ շուրջ 48 տոկոսով։
Նախաձեռնված 363 վարույթից 50-ի նախաքննությունն ավարտվել է և 63 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։ 2022-ին դատարան ուղարկված վարույթները եղել են 59-ը՝ 59 անչափահասի վերաբերյալ մեղադրանքով։
2023թ․ դատարան ուղարկված վարույթների գերակշռող մասը վերաբերել են գողության և թմրամիջոցների հետ կապված դեպքերին։
Մասնավորապես՝ 50 վարույթներից
14-ը քննվել է գողության (28 %)
10-ը՝ թմրամիջոցներների ապօրինի շրջանառության հետ կապված (20 %)
9-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու,
3-ը՝ խուլիգանության,
2-ը՝ սպանության,
2-ը՝ ավազակության,
1-ը՝ զենքի ապօրինի շրջանառության,
1-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների,
8-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
133 քրեական վարույթ կարճվել է, որից 69-ը` ռեաբիլիտացնող, իսկ 63-ը՝ ոչ ռեաբիլիտացնող, 1-ը՝ այլ հիմքով։
48-ով ավարտվել են վարութային և ապացուցողական գործողությունները, 2-ը ուղարկվել է այլ մարմին, 12-ը` միացվել։
118 վարույթ փոխանցվել է 2024թ.:
70 անչափահասի նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու կամ դադարեցնելու մասին։ 2022-ին նույն հիմքով քրեական հետապնդում չի իրականացվել կամ այն դադարեցվել է 43 անչափահասի նկատմամբ։