Բաժիններ՝

Իսպանիայում 6 մարդ է զոհվել ոստիկանական անցակետի մոտ բեռնատարի վրաերթի հետևանքով

Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի անցակետի մոտ բեռնատարի վրաերթի պատճառով 6 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Europa Press պարբերականը։

Զոհերից երկուսը ոստիկաններ են, մյուսները՝ քաղաքացիական անձինք։ Եվս երեք իրավապահներ վիրավոր են։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 04:40-ին՝ Սևիլյա քաղաքից ոչ հեռու գտնվող Լոս Պալասիոս բնակավայրի մերձակայքում։ Բեռնատարը բախվել է անցակետում կանգնած մի քանի մեքենաների։

Նախնական տվյալներով՝ խոսքը վթարի, այլ ոչ թե կանխամտածված վրաերթի մասին է։ Մեքենայի վարորդը ձերբակալվել է: Նա ալկոհոլի և թմրադեղի թեստ է անցել, բայց այն բացասական արդյունք է ցույց տվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031