Ամեն ինչ արագ է զարգանում. իշխանափոխությունը հասունանում է. «Միասին»-ը մարտի 13-ին հանրահավաք կանի

«Միասին» շարժման հրավիրած ասուլիսի ընթացքում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշեց, որ ամեն ինչ ընթանում է բավականին արագ տեմպերով:

«Մեր խորին համոզմամբ՝ իշխանափոխությունը հասունանում է: Շտապեք դառնալ այս պրոցեսի մասնիկը»,- հանրությանը դիմեց նա:

ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանն էլ իր զարմանքն արտահայտեց, որ այս ընթացքում նոր շարժումներ և կուսակցություններ են ձևավորվում, երբ կարելի է բոլորը մի տեղում մեկտեղել, հատկապես, երբ խնդիրը պետականության պահպանումն է, զարգացումը և Արցախի հետ կապված հարցերի կարգավորումը:

«Արցախի վերադարձը համարում ենք շատ իրատեսական, եթե ամբողջ ազգն այդ գաղափարին նվիրվի»,- ընդգծեց Սարգսյանը՝ հավելելով, որ այսօրվա իշխանությունը շարունակում է կատարել դրսից եկող հանձնարարությունները, թեպետ շատ անգամ ինքն էլ չի հասկանում՝ ո՞նց:

Կարդացեք նաև

«Մենք այսօր չենք կարող ասել, որ սուվերեն պետություն ենք, մենք մեր սուվերենությունը կորցրել ենք ամբողջովին: Եվ մենք կորցնում ենք մեր ամենակարևոր բարեկամներին, ինչն այն վտանգավոր եզրն է, որից հետո գալիս է պետականության կորուստը»,- շեշտեց ՀԴԿ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս