Վրաստանը դեռևս կանգնած է ռազմական հակամարտության մեջ ներքաշվելու և Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու վտանգի առաջ․ Ղարիբաշվիլի

Վրաստանը դեռևս կանգնած է ռազմական հակամարտության մեջ ներքաշվելու և Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու վտանգի առաջ, ասել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին։

Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները շատ կարևոր են մեր երկրի համար։

Մենք պահպանել ենք կայունությունը, խաղաղությունը և տնտեսական զարգացումը։

Սակայն այն ռիսկերը, որոնք կային նախորդ և անցյալ տարիներին երկրի անվտանգության և պատերազմին ներգրավվելու հետ կապված՝ կապված «երկրորդ ճակատի» բացման հետ, չեն վերացել», լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին։

Տեսանյութեր

Լրահոս