Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով

Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` Երևանի հրապարակներից մեկը Եգիպտոսի անունով անվանակոչելու համար և հավելել, որ եգիպտական կողմը մայրաքաղաքի հրապարակներից մեկը կանվանակոչի Հայաստանի անունով:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Եգիպտոսի վարչապետը նաև շեշտել է երկու երկրների միջև առկա բազմադարյա խորը պատմական հարաբերությունների փաստը և հավելել, որ Եգիպտոսի հայ համայնքը համախմբված կերպով ապրում է եգիպտական հասարակության մեջ՝ առանց որևէ խնդրի:

ՀՀ վարչապետը մարտի 5-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոս:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031