
Երևանում կասեցվել է հայտնի ռեստորաններից մեկի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է Երևանի Թամանյան փողոցում գործող «Պեկին» ռեստորանի արտադրական գործունեությունը։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է ՍԱՏՄ-ի ֆեյսբուքյան էջում։
Կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Նիհաո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում և պարզել, որ այն գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։
«Սննդի կառույցը կառուցված չէ այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը և կիրառվեն հիգիենայի պատշաճ մեթոդներ, խոհանոցի հատակը, պատերը և առաստաղը վնասված են և չունեն հարթ մակերես, աշխատանքային մակերևույթները չեն պահվում նորոգ վիճակում»,– ասված է հաղորդագրությունում։
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար ժամկետ է սահմանվել։