Բաժիններ՝

Մի շարք հոդվածների մեղադրանքով հետախուզվող երիտասարդը հայտնաբերվել է

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները մարտի 2-ի ժամը 20-ին Գայի պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 25-ամյա Սիսակ Թ.-ին: Նա հունվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ (Գողությունը), 167-րդ (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 297-րդ (Խուլիգանությունը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս