Թուրքիան աշխարհի ամենամեծ դիվանագիտական ցանց ունեցող 3-րդ երկիրն է
Ավստրալիայի «Lowy» ինստիտուտը հրապարակել է «Գլոբալ դիվանագիտության ինդեքս» կոչվող զեկույցը, որն ուսումնասիրում է Ասիայի, G20-ի և «Տնտեսական համագործակցություն և զարգացում» կազմակերպության 66 երկրների տվյալները՝ բացահայտելու աշխարհի ամենակարևոր դիվանագիտական ցանցերը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ հետազոտության համար օգտագործվել են երկրների և տարածաշրջանների պաշտոնական հաստատություններից ստացված տվյալները 2023-ի հուլիս-նոյեմբերի ամսիներին։
Ուսումնասիրությունը կատարվել է տվյալ երկրների արտասահմանյան ներկայացուցչությունների քանակի հիման վրա։ Երկրների ցանկը գլխավորում է Չինաստանը, որին հաջորդում է ԱՄՆ-ն։ Երրորդ տեղում Թուրքիան է՝ ամբողջ աշխարհում 252 դիվանագիտական ներկայացուցչությամբ։ Թուրքիային հաջորդում են Ճապոնիան, Ֆրանսիան և Ռուսաստանը։
Միջանկյալ նշենք, որ Թուրքիան 2021-ից հետո բացել է 11 օտարերկրյա ներկայացուցչություն մեծամասամբ՝ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում։ Թուրքիայի դիվանագիտական ցանցի մոտավորապես 40% գտնվում է Եվրոպայում։
Հիշեցնենք, որ 2002-ին Թուրքիան ուներ 163 դիվանագիտական ներկայացուցչություն, իսկ 2024-ի տվյալներով՝ դրանց թիվը հասել է 261-ի։