Դիմադրությունը գտնվում է լավագույն վիճակում. Ամիր Աբդոլլահյան

Պաղեստինյան դիմադրության առաջնորդներին շնորհավորելով Գազայում գրանցած նոր հաղթանակի կապակցությամբ, Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Դիմադրությունը գտնվում է լավագույն վիճակում։

«Մենք գոհունակությամբ ենք նշում, որ Թեհրանի և Դամասկոսի միջև հարաբերությունները զարգանում են արագ տեմպերով։ Ցանկանում եմ նշել, որ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձն այսօր նշվում է մի իրավիճակում, երբ Իսրայելի ռեժիմը ցեղասպանության է ենթարկում Գազայի ժողովրդին»,- Դամասկոսում Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձինհ նվիրված տոնական արարողության ժամանակ ասել է Ամիր Աբդոլլահյանը՝ շնորհավորելով պաղեստինյան Դիմադրության առաջնորդներին՝ Գազայում գրանցած հաղթանակի կապակցությամբ։

«Բեյրութում Լիբանանի ու Պաղեստինի Դիմադրության առաջնորդների հետ հանդիպումներում ես հասկացա, որ Դիմադրությունն այսօր գտնվում է լավագույն վիճակում։ Անկասկած, Գազայի հաղթանակը և Նեթանյահուի ու սիոնիստ հանցագործների վերջը մոտ է»,- հավելել էԻԻՀ ԱԳ նախարարը։

Սիրիա կատարած այցի շրջանակներում Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է նաև Դիմադրության առանցքի մի խումբ ղեկավարների հետ, որոնց հետ քննարկել է Գազայում տեղի ունեցող զարգացումները և Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների ու ցեղասպանության դադարեցման անհրաժեշտությունը։

Աբդոլլահյանն այցի շրջանակում հանդիպել է նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի, և ԱԳ նախարար Ֆեյսալ Մեղդադի հետ։

ԻԻՀ ԱԳ նախարարը մասնակցել է Սիրիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին և ելույթ ունեցել Դամասկոսում իսլամական հեղափոխության տարեդարձին նվիրված արարողության ժամանակ։

Տեսանյութեր

Լրահոս