Էրդողանը մտադիր է Պուտինի հետ քննարկել ներմուծվող գազի գնիիջեցման հարցը
Ռուսաստանի պետական «TASS» լրատվական գործակալությունը մանրամասներ է ներկայացրել առաջիկայում՝ նախնական տվյալներով փետրվարի 12-ին, Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդների միջև Անկարայում տեղի ունենալիք հանդիպման օրակարգի վերաբերյալ:
Ի թիվս այլ հարցերի քննարկվելու է նաև Ռուսաստանից Թուրքիա արտահանվող բնական գազի գնիջեցումը:
Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է նման հարց քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ռուսական գործակալությունը, հիմնվելով Անկարայում գտնվող իր աղբյուրի տեղեկությունների վրա, հայտնել է նաև, որ այդ հարցի շուրջ հնարավոր է համաձայնություն ձեռք բերվի:
Նշենք, որ ավելի վաղ գազի գների էժանացման մասին խոսել էին մի շարք թուրք պաշտոնյաներ: Այն հիմնականում կապվել է Ռուսաստան-Թուրքիա համաձայնության շրջանակներում Թուրքիայի գազային հաբի վերածման գործընթացի հետ: