Պեսկովը պատմել է, թե ինչ է քննարկվելու Թուրքիա Պուտինի այցի ընթացքում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն առևտրատնտեսական հարաբերությունների բոլոր մանրուքները, Անկարան կարևոր գործընկեր է այս ոլորտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Իհարկե, այս բոլոր հարցերը կլինեն օրակարգում, կքննարկվեն բոլոր հարթություններում առևտրատնտեսական հարաբերությունները, Թուրքիան մեր կարևոր առևտրատնտեսական գործընկերն է և, իհարկե, այդ հարաբերությունների բոլոր նրբությունները կլինեն օրակարգում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Պուտինի այցի ընթացքում քննարկվելու են երկու երկրների միջև ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով ծագած հաշվարկների խնդիրները և հնարավո՞ր է, արդյոք, որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք բերել։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հաստատել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտալուտ այցը երկիր՝ չհայտարարելով ստույգ ամսաթիվը։ Նա նշել էր, որ բանակցությունների օրակարգում են լինելու էներգետիկան, պատերազմը Գազայում, Սևծովյան առևտրային ուղիները և Սիրիան։

Տեսանյութեր

Լրահոս