Բաժիններ՝

Իրանը ներկայացրել է իր «Շաֆաք» հրթիռային համակարգի արդիականացված տարբերակը

Իրանի բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի ներկայությամբ ներկայացվել է իրանական արտադրության «Շաֆաք» հրթիռային համակարգի արդիականացված տարբերակը:

Այս մասին հայտնում է IRNA-ն:

«Շաֆաք»-ը հեռահար խելացի ճշգրիտ հրթիռային համակարգ է, որը կարող է 20 կմ շառավղով խոցել թիրախը:

Հրթիռային համակարգերը և «Յուսուֆ» գիշերային տեսանելիության սարքը նախագծվել և պատրաստվել են Իրանի օդատիեզերական ուժերի փորձագետների կողմից:

«Շաֆաք» հրթիռային համակարգերն ունակ են գործել նաև ծայրահեղ եղանակային պայմաններում՝ գիշեր ու ցերեկ։ Հրթիռները կարող են տեղադրվել նաև Իրանի բանակի տարբեր տեսակի ուղղաթիռների վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829