
ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ Նոր-Նորքի շրջանային կազմակերպության ակտիվի հետ

ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՀԿ Նոր-Նորքի շրջանային կազմակերպության ակտիվի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է գործող կառավարիչների աղետաբեր քաղաքականության արդյունքում երկրում ստեղծված իրավիճակին, ահագնացող մարտահրավերներին և առկա սպառնալիքներին առնչվող հարցեր:
Անդրադարձ է արվել
տարածաշրջանային հնարավոր զարգացումներին և անվտանգային խնդիրներին:
Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված հարցերին: