Նիկոլ Փաշինյանի պատկառելի նվերը՝ իր այժմյան ռուսերենի ուսուցչին

Արդեն շուրջ 6 տարի է՝ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է երկրի վարչապետի աթոռը, և արդեն 6 տարի ՀՀ հպարտ քաղաքացիները ականատես են լինում ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի տարբեր հավաքների ժամանակ Հայաստանը ներկայացնող անձի աղետալի ռուսերենին:

Հաճախ է Նիկոլ Փաշինյանի ռուսերեն խոսքը դառնում տարբեր կատակների, տարածվող ռիլերի առարկա, և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի  ամեն անգամ անասելի ամոթ է զգում նրա փոխարեն:

Փաշինյանը, բնականաբար, ինքն էլ է հասկանում, որ իր ռուսերենով ծիծաղի առարկա է դառնում ոչ միայն երկրի ներսում, այլև դրսում: Ու այդ նպատակով, 168.am-ի տեղեկություններով՝ նա որոշում է ռուսերեն սովորել կրկնուսույցի մոտ: Արդեն մեկ տարուց ավելի է՝ Նիկոլ Փաշինյանը ռուսերեն է պարապում, բայց կա՛մ ուսուցիչը լավը չէ, կա՛մ ինքն է անընդունակ աշակերտ, որովհետև նրա ռուսերենն առանձնապես հաջողություն չի գրանցում:

Սակայն ամեն դեպքում մարդն աշխատել է ու իր աշխատանքի դիմաց վարձատրություն պիտի ստանար, ինչը և ստացել է:

Կարդացեք նաև

Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի ռուսերենի ուսուցիչը՝ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Ռուս բանասիրության ֆակուլտետի նախկին փոխդեկան (2013-2023թթ.) Դիանա Յուրիի Գազարովան նախորդ տարվա նոյեմբերին դարձել է դեկան:

Ընդ որում՝ դեկանի ընտրություններին, 168.am-ի տեղեկություններով, ցանկացել է մասնակցել նաև Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Նաիրա Մարտիրոսյանը, սակայն նրան անգամ թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին:

Ինչևէ, պետք է արժանին մատուցել Փաշինյանին. Դիանա Գազարովան, ինչ խոսք, բավականին շռայլ նվեր է ստացել:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի անգլերենի երբեմնի կրկնուսույցն էլ՝ Լիլիթ Մակունցը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է:

 

Տեսանյութեր

Լրահոս