 
                        Թուրքիայի բնակիչների միայն 2%-ն է կարծում, որ երկրում խնդիրներ չկան
 
                                    Թուրքական «Asal» հետազոտական ընկերությունը թուրք քաղաքացիների շրջանում (ընտրելու իրավունք ունեցող) երկրում առկա խնդիրների մասին տրամադրությունները պարզելու նպատակով հարցում է անցկացրել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հարցման մասնակիցներին ուղվել է «Թուրքիայի ամենակարևոր խնդիրը ո՞րն է» հարցը: Նրանցից 64.4 տոկոսը պատասխանել է տնտեսությունը և կյանքի թանկությունը:
Տոկոսային հարաբերակցությամբ ավելի քիչ մաս են կազմել գործազրկությունը (6.3%), կրթությունը (4.2%), իմգիրանտները (3.8%), արդարությունը (3.5%) խնդիր համարող մարդիկ: Նրանք ընդհանուր առմամբ կազմել են հարցվածների 17.8 տոկոսը:
Հարցման մասնակիցների միայն 1.9 տոկոսն է նշել, որ Թուրքիայում խնդիրներ առկա չեն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        