Մի քանի րոպե տարբերությամբ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը նույն տեքստերն են արտաբերել. Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյան ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի քանի րոպե տարբերությամբ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը նույն տեքստերն են արտաբերել և երկուսն էլ հայտարարել են Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և Անկախության հռչակագրից հրաժարվելու անհրաժեշտության մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը:

Նա նաեւ նշել է. «Ավելին, մենք արդեն հատել ենք այդ Ռուբիկոնը, որից այն կողմ Իլհամ Ալիևը չի թաքցնում, որ «կառավարման վահանակը Նիկոլ Փաշինյանից և ողջ Հայաստանից» անձամբ իր ձեռքում է։

Ալիևը նաև ցույց տվեց, որ «չի խղճա Փաշինյանին» և պահանջելու է վերանայել ոչ միայն Սահմանադրությունը, այլ Հայաստանի գրեթե ողջ օրենսդրությունը։ Փաշինյանը «անսահմանափակ քարտ» է («безлимитная карта») Բաքվի և Անկարայի համար, և Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են այս «անսահմանափակ» քարտն ամբողջությամբ օգտագործել։

Կարևոր է նաև, որ այսօր արդեն կարող եք բաց տեքստով ասել, որ Սահմանադրությունը փոխելու հանրաքվեի գնալով և «ԿՈՂՄ» քվեարկելով՝ կողմ եք քվեարկելու Ալիևի՝ Հայաստանի ղեկավար դառնալուն։

Ինքներդ Ձեզ մի խաբեք, սա կլինի ոչ թե նոր Սահմանադրություն ընդունելու պլեբիսցիտ, այլ Իլհամ Ալիևին Հայաստանի կառավարման մանդատ տրամադրելու քվեարկություն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829