Բաժիններ՝

Սլովակիայի վարչապետը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ի 50 մլրդ եվրոյի օգնության ծրագրին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կաջակցի Եվրամիության ծրագրին, որը նախատեսում է 50 մլրդ եվրո հատկացնել Ուկրաինային։ Այս մասին նա հայտարարել է «ՏԱՍՍ» լրատվական գործակալության հեռուստաալիքին տված հարցազրույցում ՝ մեկնաբանելով Ուժգորոդում հունվարի 24-ին կայացած հանդիպման արդյունքները ուկրաինացի գործընկեր Դենիս Շմիգալի հետ։

«Ես հավանություն եմ տվել նաև առաջիկա չորս տարիների ընթացքում Ուկրաինային 50 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն ցուցաբերելու ԵՄ որոշմանը», – ասել է նա։

Շմիգալի հետ բանակցությունները, կառավարության ղեկավարի խոսքով, պրագմատիկ բնույթ են կրել։ Նա նշել է, որ ի դեմս ուկրաինացի զրուցակցի՝ ձեռք է բերել գործընկեր, որի հետ ցանկացած պահի կարող է կապ հաստատել՝ անսպասելի առաջացած հարցերը քննարկելու համար: Առաջիկայում Շմիգալը կայցելի Սլովակիա, որտեղ կքննարկի երկկողմ նախագծերի իրականացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031