Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունները թևակոխում են գործնական փուլ. Վահագն Խաչատուրյան

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։

«Չնայած պատմության մի շարք մարտահրավերների՝ հանրապետության ձևավորումն ու սահմանադրականությունը լավագույնս են մարմնավորել հնդիկ ժողովրդի քաղաքակրթական արժեքների վրա հիմնված միասնության ու համերաշխության գաղափարները:

Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև պատմական ու բարեկամական կապերի վրա հիմնված հարաբերությունները թևակոխում են գործնական փուլ: Համոզված եմ, որ մերօրյա բազմաբևեռ աշխարհում կշարունակենք համատեղ ջանքերով նպաստել փոխշահավետ համագործակցության զարգացմանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031