Բակո Սահակյանի և Արցախի ղեկավար կազմի մյուս 6 անդամների կալանքը ևս 4 ամսով երկարաձգվել է

Արցախի նախկին երեք նախագաների և ղեկավար կազմի մյուս 4 անդամների կալանքը Բաքվի դատարանը ևս 4 ամսով երկարաձգել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այսպիսով, Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊԲ նախկին հրամանատար Լյովա Մնացականյանի, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 4 ամսով։

Նշվում է, որ քննարկվել են նախաքննությունն իրականացնող դատախազի, ինչպես նաև Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության միջնորդությունները։

Միջնորդությունները քննարկվել են Բինագադինսկի շրջանային դատարանում:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը ևս 4 ամսով երկարացվել է։

Հիշեցնենք նաև, որ Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ցմահ ազատազրկում է սպառնում։

Տեսանյութեր

Լրահոս