Ստյոպա Մկրտչյանը մինչև 2026 թվականը պայմանագիր է ստորագրել խորվաթական թիմի հետ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Ստյոպա Մկրտչյանն ամբողջական պայմանագիր է ստորագրել խորվաթական «Օսիեկ»-ի հետ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մկրտչյանը խորվաթական ակումբ էր տեղափոխվել «Արարատ-Արմենիա»-ից` վարձակալության հիմունքներով: Այժմ հայ պաշտպանն ամբողջական պայմանագիր է ստորագրել, որը նախատեսված է մինչև 2026 թվականը:
Մկրտչյանի տրանսֆերի համար «Օսիեկ»-ը վճարել է 500 հազար եվրո: