Բաժիններ՝

Երևանի «Արարատ»-ը նոր դարպասապահ ունի

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը համալրում է կազմը նոր ֆուտբոլիստով:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատ»-ը պայմանագիր է ստորագրել 21-ամյա բրազիլացի դարպասապահ Տիագո Գոմես դոս Սանթոսի հետ:

194 սմ հասակ ունեցող ֆուտբոլիստը ծնվել է 2003 թվականի հունվարի 20-ին բրազիլական Սալվադոր քաղաքում: Նա «Արարատ» է տեղափոխվել տեղի «Բահիա» ակումբի երիտասարդական թիմից:

«Ես շատ ուրախ և մոտիվացված եմ այս մարզաշապիկը կրելու հնարավորությունից։ Հուսով եմ, որ լավագույնս կօգնեմ թիմին և լավ արդյունքներ կգրանցեմ մրցաշրջանի ընթացքում»,-նշել է Տիագո Գոմեսը:

Տիագո Գոմեսն «Արարատ»-ում կխաղա 1 համարի մարզաշապիկով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս