Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը «կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով» ընդունվել է ՀՀ ժողովրդի կողմից:
Հունվարի 16-ին Բելառուսի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է երկրի նոր ռազմական դոկտրինայի նախագիծը, որի արդյունքներով որոշվել է լրամշակել փաստաթուղթը և հետագայում այն ներկայացնել Համաբելառուսական ժողովրդական ժողովի հաստատմանը, որը տեղի կունենա ապրիլին։
«Գիտեմ մարդիկ, որոնք պատրաստ են հացադուլի, պետք է բողոքի ցույցեր անել և ամեն կերպ իշխանություններին հասկացնել, որ սա անիմաստ չարիք, հանցագործություն կլինի մեր քաղաքի նկատմամբ։ Կառավարության անդամները պետք է մերժեն այս ծիծաղելի որոշումը։ Իմ տեղեկություններով, վերևներում զարմացել են նման որոշումից և ՔՊ-ական ավագանու անդամներից զանգել ու ասել են, որ կպայքարեն այս որոշման դեմ»,- շեշտեց նա։
Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը։
Այսօր առավոտյան մոտավորապես ժամը 11։00-ին ադրբեջանցիները գողացել են Արավուս գյուղի մոտ 200 ոչխար։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արավուսի նախկին գյուղապետ, Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանը։
Քննարկվել է Հայաստանում մտավոր սեփականությանն առնչվող համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորումը և առանձնահատուկ շեշտվել դրա կիրառման համար անհրաժեշտ գործիքակազմերի և ռազմավարության ներդրման կարևորությունը:
Իրանի ԱԳՆ-ն հայտնում է, որ հունվարի 16-ին Թեհրանի հրթիռային հարձակումը Պակիստանի Բելուջիստան նահանգում «ահաբեկիչների դիրքերի վրա կանխարգելիչ գործողություն» էր, քանի որ Իրանի հարավ-արևելքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերը նկատել էին, որ ահաբեկչական խումբը պատրաստվում է ներթափանցել Իրանի տարածք՝ հարձակում իրականացնելու համար։
Պակիստանը հունվարի 18-ին հարվածներ էր հասցրել Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստանի նահանգում՝ պնդելով, թե թիրախավորում է անջատողական զինյալների թաքստոցները։ Այդ հարվածների հետևանքով Իրանում զոհերի թիվը 9 է․ նրանք իրանցիներ չեն։
Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների կապակցությամբ, որոնք հակասում են բանակցությունների ողջ տրամաբանությանը և նպաստում տարածաշրջանում լարվածությանը:
Ոլորտային քաղհասարակության հետ համագործակցությամբ և Freedom House-ի աջակցությամբ մշակվել է ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմների ներդրման և օրենսդրական ճանաչման փաթեթ:
Ռեշետնիկովը ճանաչվել է որպես Էստոնիայի պետական անվտանգությանը վտանգ ներկայացնող անձ, և այդ պատճառով մերժվել է նրա կացության թույլտվության երկարաձգումը։ Նա պետք է լքի Էստոնիայի տարածքը մինչեւ փետրվարի 6-ը։
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 18-ի ուշ երեկոյան՝ տեղի ժամանակով 21։00-ի մոտակայքում։
Մելբուրնում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի կանանց մենախաղի երրորդ շրջանում Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 37-րդ ռակետ, ուկրաինացի Մարտա Կոստյոկի հետ: 2,5 ժամ ձգված մրցախաղում Ավանեսյանը զիջեց 3 սեթերից հետո` 6:2, 4:6, 4:6 հաշվով:
Բաքվի ջարդերի կրկնության հավանականությունը
Փհենյանը նախազգուշացրել է, որ կշարունակի պատասխան քայլեր ձեռնարկել «ԱՄՆ ռազմածովային ուժերի ու նրա դաշնակիցների թշնամական ռազմական գործողությունները զսպելու համար», և սպառնացել է «աղետալի հետևանքներով»:
Կամո Հովհաննիսյանը ղազախական «Աստանա» էր տեղափոխվել 2022 թվականին, որի կազմում մասնակցել է 42 խաղի:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս տարվա երկխոսությունն ընդգրկում էր թեմաների լայն շրջանակ, ներառյալ՝ գենդերային հավասարության, խտրականության բացառման, հավաքների ազատության, արտահայտման և տեղեկատվության ազատության, ընտրական և սահմանադրական բարեփոխումների, փախստականների իրավունքների, ինչպես նաև աշխատանքային իրավունքների ամրապնդման վերաբերյալ հարցեր:
Դեպքի առթիվ նախաձեռնած քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ տղամարդը մահացու վնասվածքը ստացել է Ջրվեժ համայնքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Australian Open-ի տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ:
Հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում, բացի վտանգավոր թեզերից, Հայաստանին ուղղված պահանջներից, նաև 44-օրյա պատերազմին առնչվող «ինքնախոստովանություններ» և կարևոր գաղտնազերծումներ էր արել, որոնց մանրամասն 168.am-ն անդրադարձել էր։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արգենտինայի նախագահի կողմից նախաձեռնած և իրականացվող տնտեսական բարեփոխումներին:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հունվարի 18-ին հավանություն է տվել կառավարության ժամանակավոր ֆինանսավորման ժամկետը մինչև մարտ երկարաձգելու մասին օրինագծին՝ դրա աշխատանքների դադարեցումից խուսափելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով քվեարկության արդյունքները:
Հայ շախմատիստ Մարիա Գևորգյանը կիսատ կթողնի Հայաստանի կանանց առաջնությունը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, կսահմանվի Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ՀՀ ռազմական կցորդի օգնականի հաստիք:
Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի՝ անցած շաբաթ Հայաստան կատարած այցին՝ Միլլերը նշել է, որ Վաշինգտոնը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ տարվող աշխատանքը։
Տեղի է ունեցել բռնկում։ Միջադեպի հետևանքով, ըստ նախնական տեղեկատվության, տուժածներ չկան։
Ռուսաստանը պատրաստ է հնարավոր առավելագույնն անելու՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար, «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Երևանի ավագանու 2023թ. դեկտեմբերի 26-ի նիստով ընդունվեց Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեն։ Բյուջեի նախագիծը ներկայացնելիս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այն անվանեց «աննախադեպ». «…Իրականում սա շատ հավակնոտ բյուջե է, և սեփական եկամուտների մասով այն աննախադեպ է»։
Մամուլի ասուլիսի ժամանակ Նեթանյահուն խոստացել է շարունակել Գազայում ռազմական գործողությունները «մինչև լիակատար հաղթանակ», այն է՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ոչնչացումը և իսրայելցի պատանդների վերադարձը։ Նեթանյահուն հայտնել է, որ դա կարող է տևել «շատ ավելի երկար ամիսներ»։
Գագիկ Խաչատրյանին դատարան բերեցին անվասայլակով