Վահագն Խաչատուրյանը Դավոսում հանդիպել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում հանդիպում է ունեցել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Կազմակերպության միջև տասնամյակների արդյունավետ համագործակցությանը:

Քննարկվել է Հայաստանում մտավոր սեփականությանն առնչվող համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորումը և առանձնահատուկ շեշտվել դրա կիրառման համար անհրաժեշտ գործիքակազմերի և ռազմավարության ներդրման կարևորությունը:

Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել թե փորձագիտական ու խորհրդատվական, թե կադրերի վերապատրաստման ուղղությամբ կազմակերպության կողմից Հայաստանին աջակցության հարցում:

Առանձնահատուկ շեշտվել է համապատասխան մասնագետների պատրաստման կարևորությունը, ինչի համար արդյունավետ հարթակ է հայաստանյան կրթական ոլորտի և «WIPO»-ի միջև առկա համագործակցությունը:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել քայլեր ձեռնարկել հետագա փոխգործակցության զարգացման ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031