
Կինը փորձել է Ռուսաստանից Վրաստան տեղափոխել 2,5 մլն ռուբլի արժողությամբ ձվաբջիջներ

Mash թելեգրամյան ալիքը գրում է, որ կինը փորձել է փորձանոթներով Ռուսաստանից Վրաստան տեղափոխել 2,5 մլն ռուբլի արժողությամբ ձվաբջիջներ։
Մաքսավորները նրան ձերբակալել են Վլադիկավկազի անցակետում՝ ուղեբեռում հայտնաբերելով առանց փաստաթղթերի կենսանյութ։ Ձվաբջիջների նմուշներն օրինական տեղափոխելու համար պահանջվում են Տեխնիկական և արտահանման վերահսկողության դաշնային ծառայության վկայականներ:
Ձերբակալվածը բացատրել է, որ փորձանոթները ստացել է Սանկտ Պետերբուրգի կլինիկայում: Նրա խոսքով՝ ձվաբջիջները նախատեսված են եղել Թբիլիսիի բժշկական հաստատության համար, որտեղ նա նախատեսում էր 6500 դոլար արժողությամբ արհեստական բեղմնավորման պրոցեդուրա անցնել:
Կնոջը սպառնում է քրեական գործ՝ ռազմավարական նշանակության ռեսուրսների մաքսանենգության հոդվածով, որը պատժվում է մինչև յոթ տարվա ազատազրկմամբ և մեկ միլիոն ռուբլու տուգանքով։