Թուրքիան ամենաղտոտված օդ ունեցող երկրների շարքում է
Բրիտանական «Dycon» ընկերությունը, որը զբաղվում է կենցաղային տեխնիկայի արտադրմամբ, աշխարհում առաջին անգամ մեկնարկել է օդի որակի հետազոտման ծրագիր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
2022-ից 2023-ն ընկած ժամանակահատվածում ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել է ավելի քան 2.5 մլն օդի մաքրման սարքի տվյալներ՝ որոնք օգտագործվել են տնային պայմաններում:
Ըստ այդմ՝ պարզ է դարձել, որ աշխարհում ներքին (տան) օդի աղտոտվածությունն ավելի շատ է, քան դրսինը:
Ուսումնասիրված երկրների թվում եղել է նաև Թուրքիան, որտեղ ընդհանուր առմամբ դրսում օդի աղտոտվածությունն ավելի շատ է քան տներում, սակայն Ստամբուլում պատկերը հակառակն է:
Չնայած նման ընդհանուր եզրահանգմանը՝ նշվում է, որ Թուրքիայի բնակարաններում առկա ցնդող օրգանական միացությունները (VOC), որոնք հանդիսանում են օդի ախտոտման հարուցիչներ, շատ են:
Կազմվել է 10 երկրից բաղկացած ցանկ, որում ներառվել են այն երկրները, որտեղ օդի աղտոտվածության մեջ մեծ է եղել VOC-ի առկայությունը, Թուրքիան ցուցակում եղել 5-րդը:
Հ.Գ. 2.5 օդի աղտոտման հարուցիչով ամենաշատ ներքին աղտոտված օդ ունեցող եվրոպական երկրների մեջ Թուրքիան ևս ընդգրկվել է:
Բացի այդ, նույն օդի աղտոտման հարուցիչի բարձր ցուցանիշների հիման վրա քաղաքներից բաղկացած ցուցակ է կազմվել, որտեղ տեղ է գտել նաև Ստամբուլը՝ լինելով ցուցակում 10-րդը: