Բաժիններ՝

Կրակել են ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի տան ուղղությամբ․ հայտնաբերվել է կրակված 20 պարկուճ. Shamshyan. com

Հունվարի 14-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կրակոցները հնչել են Չարենցի փողոց թիվ 2-րդ տան ուղղությամբ։

Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված մոտ 20 պարկուճ և 8 գնդակ, երկաթե դարպասի վրա էլ կրակոցի 16 հետք, տան պատերին նույնպես հայտնաբերվել են կրակոցի հետքեր։ Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ տունը, որի ուղղությամբ արձակվել են կրակոցները, պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ վերջերս կուսակցությունից հեռացված Թաթուլ Ասիլյանին, վերջինս կրակոցների պահին իր ընտանիքի անդամների հետ եղել է տանը, սակայն նրանք չեն տուժել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս