ՄԱԿ-ի պետական ծառայությունների համաշխարհային ֆորումը կանցկացվի Վրաստանում 2026 թվականին
ՄԱԿ-ի պետական ծառայությունների համաշխարհային ֆորումը կանցկացվի Վրաստանում 2026 թվականին. միջոցառման կազմակերպիչը լինելու է Վրաստանի արդարադատության նախարարությունը: Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից:
Միջոցառումը Վրաստանում անցկացնելու հարցը քննարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի և արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի` 2023 թ. դեկտեմբերին ԱՄՆ-ում կայացած հանդիպման ժամանակ։ ՄԱԿ-ը պաշտոնական նամակ է ուղարկել Վրաստանի արդարադատության նախարարությանը, որում հաստատել է այս միջոցառման անցկացումը 2026 թվականին: