Բաժիններ՝

Ռաֆայել Նադալը չի մասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը

Իսպանացի թենիսիստ, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը չի մասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը:

Այս մասին հայտնել է թենիսիստը: Նադալը, որն արդեն մոտ մեկ տարի է չի մասնակցում խոշոր մրցաշարերի, բաց կթողնի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը` Australian Open-ը:

Նախորդ տարվա վերջին Նադալն արդեն իսկ սկսել էր մինի մրցախաղեր անցկացնել, սակայն դրանցից մեկի ժամանակ ստացել էր փոքր վնասվածք, որն էլ հիմք է դարձել իսպանացու այն որոշման, ըստ որի, նա չի կարող մասնակցել 5 սեթից բաղկացած մրցաշարի:

«Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունը, կկայանա հունվարի 14-28-ը: Ռաֆայել Նադալն այս մրցաշարում հաղթել է 2009 և 2022 թվականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031