Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ:
«Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին աշխարհի բոլոր անկյուններում և հատկապես Վրաստանում բնակվող հայազգի մեր հայրենակիցներին», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի նախագահը։