Բաժիններ՝

Հարավային Կորեան զորավարժություններ է անցկացրել Դեղին ծովի կղզիներում՝ ի պատասխան ԿԺԴՀ-ի կողմից գնդակոծման

Հարավային Կորեայի զինված ուժերը վարժական հրաձգություններ են անցկացրել՝ ի պատասխան ԿԺԴՀ-ի կողմից Յոնփյոնդո և Պենյոնդո կղզիների մերձակայքի ջրերի գնդակոծության։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։

Ըստ Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի՝ զորավարժություններին մասնակցել են ծովային հետևակի ստորաբաժանումները, որոնք տեղակայված են Յոնփյոնդո և Պենյոնդո կղզիներում։ Հարավկորեական կողմը գնդակոծել է ջրային տարածքը, զորավարժություններին ներգրավվել են K9 ինքնագնաց հրետանային կայանքներ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք հունվարի 5-ին, տեղի ժամանակով ժամը 9։00-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում Հյուսիսային Կորեան ավելի քան 200 արկ է արձակել Յոնփյոնդո և Պենյոնդո կղզիների ուղղությամբ։ Արկերն ընկել են Դեղին ծովի բուֆերային գոտում, տուժածներ չկան։ Հարավային Կորեայի զինվորականները երկու կղզիների բնակիչներին հրահանգել են տարհանվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031