Բաժիններ՝

Իսրայելական բանակը հայտնել է Գազայում Իսլամական ջիհադի հրամանատարներից մեկի սպանության մասին

Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում գործողության ընթացքում սպանել են պաղեստինյան արմատական ​​«Իսլամական ջիհադ» խմբավորման կարեւոր անդամներից մեկին։

«Իսրայելի պաշտպանության բանակը և Անվտանգության գլխավոր ծառայությունը սպանել են Գազայի հատվածի հյուսիսային օպերատիվ շտաբի ղեկավարին և «Իսլամական ջիհադի» բարձրաստիճան անդամին։ Մամդուհ Լուլուն «Իսլամական ջիհադ» կազմակերպության հյուսիսային Գազայի հատվածի առաջնորդների օգնականն էր և կապի մեջ էր կազմակերպության արտերկրում գտնվող կենտրոնակայանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լուլուն սպանվել է իսրայելական ռազմաօդային ուժերի ավիահարվածի ժամանակ, որի համար հիմք են հանդիսացել Իսրայելի Անվտանգության գլխավոր ծառայության հետախուզական տվյալները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031