Բաժիններ՝

Երևանում բախվել են Kia-ն ու Hyundai-ն, Kia-ն հայտնվել է մայթին՝ կոտրելով ճաղավանդակը. Վարորդները հոսպիտալացվել են

Այսօր՝ հունվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում Պարույր Սևակ – Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Hyundai և Kia մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բախման հետևանքով Kia-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրին տեղադրված երկաթե ճաղավանդակին և մասամբ հայտնվել մայթին։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդների ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031