Բաժիններ՝

Բաղդադում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է իրաքյան աշխարհազորային ջոկատի 3 մարտիկ․ Reuters

Բաղդադի արևելքում գտնվող իրաքյան աշխարհազորի կենտրոնակայանի վրա հարձակման հետևանքով առնվազն 3 զինյալ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության ուժերում իր աղբյուրներին։

Ըստ ոստիկանության աղբյուրների՝ առնվազն 2 հրթիռ է հարվածել շենքին, որն օգտագործվում է իրաքյան ալ-Նուջաբա աշխարհազորային խմբի կողմից։

Խմբի խոսնակը հարձակման մեջ մեղադրել է ԱՄՆ-ին։ Իսկ Իրաքի անվտանգության աղբյուրները հայտնել են, որ չգիտեն՝ ով է հարձակման պատասխանատուն։

Դեկտեմբերին Իրանի աջակցությունը վայելող աշխարհազորայինների հարձակումից հետո ԱՄՆ-ն Իրաքում պատասխան հարվածներ էր հասցրել զինյալների դիրքերին։ Զինյալների հարձակման հետևանքով վիրավորվել էր ամերիկացի 3 զինծառայող, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր։

Հոկտեմբերին Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Իրաքում և Սիրիայում տեղակայված ամերիկյան ուժերն արդեն շուրջ 100 հարձակման են ենթարկվել հրթիռներով և ԱԹՍ-ներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031