Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 816-ի, երեքը զոհվել են: Այս մասին կիրակի հայտնել Է նահանգապետ Մոհամմադ Սադեղ Մոթամեդիանը։
Իսրայելը՝ Իրանում շաբաթ օրը տեղի ունեցած պատահարների՝ երկրաշարժի, շարժիչային յուղերի գործարանում պայթյունի, ինչպես նաև Սպահանի պաշտպանության նախարարության գործարանի վրա դրոնների հարձակման ֆոնին «Մեդիա գրոհ է ձևավորել» և փորձել է կապել այդ իրադարձությունները երկրում իրավիճակն ապակայունացնելու համար, հայտնում է IRNA գործակալությունը:
Ախթալայի վանքի վանահայր Տեր Հեթում քահանա Թարվերդյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք որմնանկարների հարցով դիմել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Մեր հարցին ի պատասխան՝ վանահայրն ասաց, որ դեռ չեն դիմել, սակայն պատրաստվում են:
Իսրայելում հայկական մշակույթի եւ կրթության «Նոյան Տապան» կենտրոնը դիմել է երկրի ղեկավարությանը, այդ թվում՝ նախագահին, ազգային անվտանգության նախարարին, Երուսաղեմի քաղաքապետին եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Երուսաղեմում հայերի նկատմամբ իրականացված վերջին հարձակումների կապակցությամբ։
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Երկու երկրների նախագահների մասնակցությամբ ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև գիտական և տեխնոլոգիական համագործակցության մասին», «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և «Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և ազատ առևտրի գոտիների տնօրինության», «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրեր:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ Ուկրաինան Ադրբեջանին չի մատակարարել զենք, որն օգտագործվել է Արցախյան պատերազմում։
Ընդհանուր առմամբ, արտասահմանյան մամուլից տպավորություն է, որ Իրանի դեմ խոշոր օպերացիա է իրականցվել, և Իրանում ամեն ինչ պայթում է։ Իրանական մամուլից տպավորություն է, որ երկրում միայն երկրաշարժ է եղել. հարձակման ու հրդեհի մասին համեմատաբար ավելի քիչ է խոսվում։ Իրական պատկերը, գուցե, մեջտեղում է։
Ըստ նույն պարբերականի՝ մինչև Ուկրաինա ռուսական ներխուժումը, ամերիկյան ռազմական գործարաններն ամսական արտադրում էին 14.400 հրետանային արկ: Պենտագոնը ծրագրում է երկու տարվա ընթացքում արդյունահանումը հասցնել ամսական 90 հազար արկի։ Մասնավոր ընկերությունների հետ արդեն իսկ կնքվել են համապատասխան պայմանագրեր։ Այս քանակի արկեր ԱՄՆ-ում չեն արտադրվել Կորեական պատերազմից ի վեր։
Ուկրաինան թուրքական «Baykar» պաշտպանական ընկերությունից ստացել է երկու «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարք։ Այս մասին ասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության հաղորդագրության մեջ։
Նովակ Ջոկովիչը նվաճեց «Մեծ սաղավարտ»-ի իր 22-րդ տիտղոսը: Նա հավասարվեց Ռաֆայել Նադալին տիտղոսների թվով:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի համար, հաղորդում է Vaticannews.va-ն։
Հունվարի 23-ին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել 18 ֆիզիկական անձանց և 19 իրավաբանական անձանց նկատմամբ։ Ցուցակում ընդգրկվել են կառավարության ներկայացուցիչներ, նահանգապետեր, խորհրդարանականներ և ուժայիններ։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրանս» ընկերության հետ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը Վահան Նարիբեկյանը կնքել է մեկ անձից գնման հերթական պայմանագիրը։
Թեհրանում ադրբեջանական դեսպանատան աշխատակիցները վերադառնում են Բաքու։
Փհենյանը հերքել է Ռուսաստանին հրթիռներ մատակարարելու վերաբերյալ Վաշինգտոնի մեղադրանքները։ Կորեայի պաշտոնական Կենտրոնական լրատվական գործակալության կողմից տարածված հայտարարության մեջ Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյան հերքել է մեղադրանքները՝ նախազգուշացնելով, որ ԱՄՆ-ն «իրոք անցանկալի արդյունքի» կհասնի, եթե շարունակի «ասեկոսեներ» տարածել։
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
Հունվարի 29-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը:
Իրանի հուժկու պատասխանը կնշանակի, որ ԱՐՑԱԽԸ ԵՐԲԵՔ ՉԻ՛ ԼԻՆԵԼՈՒ ադրբեջանի ԿԱԶՄՈՒՄ։
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ համապատասխան կառույցների կողմից տարվում են աշխատանքներ բնական գազով ջեռուցվող ուսումնական հաստատություններում ջեռուցման համակարգերը վերափոխելու ուղղությամբ։
Հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ը, փետրվարի 1-2-ը, 3-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ։ Փետրվարի 3-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Թեհրանում Հայաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։
Հատկանշական է, որ աս-Սիսիի հարավկովկասյան տուրնեն սահմանափակվում է Ադրբեջանով և Հայաստանով: Վրաստանում Եգիպտոսի առաջնորդը առայժմ անելիք չունի։
Հունվարի 29-ին` ժամը 13:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արցախի փողոցի թիվ 42 հասցեի մոտակայքում՝ ավտոպահեստամասերի շուկայի պահեստում:
Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին և Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը քննարկել են տնտեսական, քաղաքական և անվտանգության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մամուլի համար հայտարարության ժամանակ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին շնորհակալություն հայտնեց հայկական կողմին ջերմ ընդունելության համար։
Հայ և եգիպտացի ժողովուրդների բարեկամությունը գալիս է դադերի խորքից, ինչն էլ իր հերթին շարունակում է ամրապնդվել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության ավելի քան 30-ամյա կայուն հարաբերություններով։ Մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վագահն Խաչատուրյանը։
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բանակի առաջին զորահանդեսը Հանրապետության հրապարակում հեռուստատեսությամբ դիտում էինք ամբողջ ընտանիքով։ Հիշում եմ, հորս, մորս, իմ աչքերին արցունքներ էին՝ հպարտության հուզմունքից ծնված…»
Ես բավականին անկեղծ եմ, ուղղամիտ ու միամիտ այնքան, որ եթե մի օր գայթակղվեմ ու խղճիս կամ ազգիս դեմ մեղանչեմ, չկասկածեք.
Նախիջևան-Սյունիք-ԼՂ օկուպացված տարածքներում: