Թուրքական «Baykar» ընկերությունը երկու մարտական ​​անօդաչու թռչող սարք է նվիրել Ուկրաինային

Ուկրաինան թուրքական «Baykar» պաշտպանական ընկերությունից ստացել է երկու «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարք։ Այս մասին ասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «Baykar»-ն անվճար անօդաչու սարքեր է հանձնել՝ օգնելու Ուկրաինայի զինված ուժերին և Ուկրաինայի ժողովրդին պաշտպանվել ռուսական զորքերից։
«Մենք անսահման երախտապարտ ենք «Baykar»-ին մեր պետության համար ամենածանր ժամանակներում անզիջում և մշտական ​​աջակցության համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

«Դետք» տելեգրամյան ալիք 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031