Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը հերքել է 44-օրյա պատերազմում Ադրբեջանին ֆոսֆորային ռումբեր մատակարարելու մասին լուրերը
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ Ուկրաինան Ադրբեջանին չի մատակարարել զենք, որն օգտագործվել է Արցախյան պատերազմում։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք Ուկրաինան Ադրբեջանին տրամադրե՞լ է զենք, որն օգտագործվել է Արցախյան պատերազմում, մասնավորապես՝ ֆոսֆորային ռումբեր, Պոդոլյակը բացասական պատասխան է տվել՝ նշելով, որ Ուկրաինան պաշտոնապես չեզոք կարգավիճակ ունի և նվազագույնի է հասցրել ցանկացած վայր զենք մատակարարելու հնարավորությունը, հատկապես թեժ կետեր. «Ուկրաինան պաշտոնապես չեզոք կարգավիճակ ունի։ Եվ որքան հնարավոր է, մենք նվազագույնի ենք հասցրել ցանկացած վայրում զենք մատակարարելու հնարավորությունը, հատկապես հակամարտության կետեր։ Այո՛, մենք ունեինք զենքի վաճառքի սեգմենտ, բայց դա սովորաբար «սպիտակ» զենքի վաճառք էր՝ ամբողջական պայմանագրերով, արտահանման վերահսկողությամբ և այլն։