Քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների համար հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 29-ը ներառյալ

Քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների համար հանձնուքները կընդունվեն մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը ներառյալ, ժամը 17։00։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։

Հանձնուքների ընդունում չի իրականացվի 2024 թվականի հունվարի 1,2-ին և 6,7-ին։

Վերջին օրերին հերթերից խուսափելու համար Քրեական ծառայության աշխատակիցները խնդրում են հանձնուքները հնարավորինս շուտ փոխանցել։

Ազատազրկված անձը շաբաթվա ընթացքում կարող է ստանալ մինչև 20 կիլոգրամ հանձնուք։ Արգելվում է որպես հանձնուք բերել ալկոհոլային խմիչքներ կամ սպիրտ պարունակող ցանկացած հեղուկ։

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության՝ 13․04․2023թ․ թիվ 543-Ն որոշման 8-րդ հոդվածի 122 կետում ներկայացված է այն առարկաների ցանկը, որոնք ազատազրկված անձինք իրավունք չունեն ունենալ իրենց մոտ կամ ստանալ հանձնուքներով և ծանրոցներով։

Տեսանյութեր

Լրահոս